Մատչելիության հղումներ

Ուկրաինայի նավահանգիստները՝ ռուսական հարվածների տակ․ Կիևը դիմում է Միջազգային ծովային կազմակերպությանը


Հրետակոծությունից վնասված հացահատիկի պահեստ Օդեսայի նավահանգստում, 4-ը օգոստոսի, 2023թ․
Հրետակոծությունից վնասված հացահատիկի պահեստ Օդեսայի նավահանգստում, 4-ը օգոստոսի, 2023թ․

Ուկրաինական նավահանգիստներին ռուսական հրետակոծությունների ուժգնացման ֆոնին Կիևը դիմել է Միջազգային ծովային կազմակերպությանը՝ խնդրելով դիտորդական առաքելություն ուղարկել Օդեսայի շրջանի հարավային նավահանգիստներ։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիգիբայն Օդեսայում լրագրողներին ասել է, որ ռուսական զորքերը վերջին շաբաթների ընթացքում մեծացրել են հրթիռային հարվածներն Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքների ուղղությամբ։

Ըստ ուկրաինական կողմի՝ միայն հոկտեմբերի 6-ից 4 քաղաքացիական նավ է վնասվել։

Ռուսաստանի թիրախում են նավահանգստային ենթակառուցվածքները, ամբարները և քաղաքացիական նավերը, հայտարարել է Սիգիբայը՝ շեշտելով՝ Ռուսաստանի այս գործողությունները սպառնալիք են նաև համաշխարհային պարենային անվտանգությանը:

Ուկրաինան հացահատիկի համաշխարհային խոշոր արտադրողն է։ Մինչև 2022 թվականի ռուսական ներխուժումը Կիևն ամսական մոտ 6 միլիոն տոննա հացահատիկ էր արտահանում Սև ծովով։ Արտահանման շուրջ 85 տոկոսն այսօր իրականացվում է սևծովյան նավահանգիստներից։ Ապահովագրական ընկերությունները, սակայն, ահազանգում են ապահովագրական ծախսերի կտրուկ աճի և որոշ ամրագրումների չեղարկման մասին։

Ըստ ուկրաինական կողմի՝ վերջին երեք ամսվա ընթացքում Ռուսաստանը գրեթե 60 հարձակում է իրականացրել նավահանգիստների ուղղությամբ, վնասվել և ոչնչացվել են մոտ 300 նավահանգստային ենթակառուցվածքներ, 22 քաղաքացիական նավ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG