Մատչելիության հղումներ

Ուկրաինայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիայի փաստացի առաջնորդի հետ


Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը երկուշաբթի օրը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի դե ֆակտո առաջնորդ Ահմադ ալ-Շարաայի հետ: Հանդիպումը տեղի է ունենում Ուկրաինայի կողմից ալյուրի մեծ խմբաքանակ Սիրիա առաքելուց մի քանի օր անց։

Ուկրաինան 500 տոննա ցորենի ալյուր է ուղարկել Սիրիա ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջոցով՝ օգնելու բարելավել երկրի պարենային անվտանգությունն ու հաղթահարելու տնտեսական ճգնաժամը։ ՄԱԿ-ի տվյալներով՝ սիրիացիների մոտ 90 տոկոսն ապրում է աղքատության մեջ, իսկ կեսից ավելին չգիտի, թե որտեղից ուտելիք գտնի։

«Ուկրաինական պատվիրակությունը կարևոր բանակցություններ է վարել Սիրիայի վարչակազմի, առաջնորդ Ահմեդ Ալ-Շարաայի և նախարարների հետ: Մենք աջակցում ենք սիրիացի ժողովրդին տասնամյակների բռնապետական կառավարումը հաղթահարելու և Սիրիայում կայունության, անվտանգության և նորմալ կյանքի վերականգնման գործում»,- գրել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին X-ում:

Արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան ասել է, որ հույս ունի, որ «նոր Սիրիան կդառնա միջազգային իրավունքը հարգող երկիր»: Նա հավելել է, որ Ուկրաինան պատրաստ է կիսել իր փորձը ապացույցներ հավաքելու և ռազմական հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար հետաքննություն իրականացնելու գործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG