Մատչելիության հղումներ

Ուկրաինայի ԱԳՆ-ն ՖԻՖԱ-ից ներողություն է պահանջել առանց Ղրիմի երկրի քարտեզի համար


Ուկրաինայի ԱԳՆ-ն և Ուկրաինայի ֆուտբոլային ասոցիացիան ՖԻՖԱ-ից պահանջել են հրապարակային ներողություն խնդրել ցուցադրված քարտեզի համար, որում Ղրիմն Ուկրաինայից անջատված է։

Դեկտեմբերի 13-ին մրցաշարի վիճակահանության եթերում ցուցադրված քարտեզում ներկայացված են այն երկրները, որոնք չեն կարող խաղալ միմյանց դեմ Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը։

Ուկրաինան պատկերված է մուգ կանաչով, իսկ հարևան երկրները, ներառյալ Ռուսաստանը, ընդգծված՝ բաց կանաչով: Ղրիմի թերակղզու գույնը նույնն է։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Գեորգի Տիխին X սոցիալական ցանցում գրել է, որ ՖԻՖԱ-ն եթերում «վերափոխել է միջազգային սահմանները» և դրանով իսկ աջակցել «ռուսական քարոզչությանը, ռազմական հանցագործություններին և Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործությանը»։

Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիան ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի եվրոպական ասոցիացիայի ղեկավարներին ուղղված նամակում ցուցադրված քարտեզն անվանել է «ամբողջովին անընդունելի»: Կոչում նշվում է, որ հարցը «գերկարևոր» է՝ հաշվի առնելով Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG