Ուկրաինացի զինվորականները հաղորդել են Կուրախովո արդյունաբերական քաղաքի մոտ ընթացող «ծանր մարտերի» մասին և ընդունել, որ ռուսական զորքերը 100-ից ավելի հարձակում են իրականացրել առանցքային Դոնբաս գյուղի շուրջ։ Ուկրաինական կողմը, սակայն, չի մեկնաբանել այն գրավելու Մոսկվայի պնդումը:
Նոյեմբերի 3-ին ռուսական զորքերը հայտարարել են, որ գրավել են Դոնբաս գյուղը, որը գտնվում է Պոկրովսկից 6 կիլոմետրից էլ քիչ հեռավորության վրա:
Ռուսական զորքերը «հարձակողական գործողություններից հետո ազատագրել են Վիշնևոյե գյուղը», հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Կիևը չի մեկնաբանել այս պնդումը, սակայն Ուկրաինայի գլխավոր շտաբն իր ամենօրյա զեկույցում հաղորդել է, որ ռուսական զորքերը 19 հարձակում են իրականացրել Պոկրովսկի շրջանում։ Շտաբը նաև նշում է, որ «ամենաթեժ իրավիճակը» արդյունաբերական Կուրախովո քաղաքի մոտ է։ Նախօրեին ռուսական կողմը հայտարարել էր, որ գրավել են Կուրախովկան՝ մեկ այլ մեծ գյուղ, որը գտնվում է Կուրախովոյի մոտ։
Պոկրովսկի գրավումը, որը Ուկրաինայի համար առանցքային տարանցման և մատակարարման կետն է, որը միացնում է Դոնբասի մի քանի հիմնական ֆորպոստները, Ռուսաստանի գլխավոր նպատակներից մեկն է այդ շրջանում: Այստեղ է գտնվում նաև պողպատի խոշոր հանքավայրը։