Մատչելիության հղումներ

Ուկրաինան 11 շրջաններում ռուսական 40 ԱԹՍ է խոցել


Կիև, 21-ը հոկտեմբերի, 2024թ․
Կիև, 21-ը հոկտեմբերի, 2024թ․

Հոկտեմբերի 24-ի վաղ առավոտյան Ուկրաինան 11 շրջաններում Ռուսաստանի կողմից արձակված 50 անօդաչու թռչող սարքերից 40-ը խոցել է։

Ըստ Ուկրաինայի օդային ուժերի հայտարարության՝ ևս 7 ԱԹՍ կորսվել է նավիգացիոն համակարգի խափանման պատճառով։

Հայտարարվել է, որ մեկ անօդաչու թռչող սարք դեռևս գտնվում է Ուկրաինայի օդային տարածքում, իսկ երկուսը վերադարձել են դեպի Ռուսաստան և Բելառուս։

Նշվում է նաև, որ ռուսական կողմն արձակել է ուղղորդված և թևավոր հրթիռներ, որոնք չեն հասել իրենց թիրախներին։

Խմելնիցկի մարզում 8 «Շահեդ» է խոցվել։ Հարձակման հետևանքով վնասվել են բազմաբնակարան շենք, հյուրանոցի տանիք և ոչ բնակելի մի շինություն։

Ստարոկոնստանտինովի քաղաքապետ Նիկոլայ Մելնիչուկը հայտնել է, որ այս պահին հայտնի է չորս տուժածի մասին, որոնցից երկուսը տեղափոխվել են հիվանդանոց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG