Մատչելիության հղումներ

Ուկրաինական ուժերը «Կավկազ» նավահանգստում խորտակել են վառելիքով բեռնված երկաթուղային լաստանավ


Ուկրաինական ուժերի ԱԹՍ-ն օգոստոսի 22-ին հարվածել է Կրասնոդարի երկրամասի «Կավկազ» նավահանգստում երկաթուղային լաստանավի, որը վառելիքի 30 ցիստեռն էր տեղափոխում։

Հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել, իսկ ավելի ուշ Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը հաղորդեց, որ լաստանավը խորտակվել է։

Լաստանավի անձնակազմի անդամների զոհերի և տուժածների թիվը ճշտվում է։

«Կավկազ» նավահանգիստը հիմնականում օգտագործվում է ծովային ճանապարհով Ղրիմի թերակղզի ուղևորների և բեռնափոխադրումների համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG