Մատչելիության հղումներ

Ուկրաինական ուժերը «ամրապնդում են» իրենց դիրքերը Կուրսկի մարզում. Զելենսկի


Նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է՝ ուկրաինական ուժերը «ամրապնդում են» իրենց դիրքերը Ռուսաստանի Կուրսկի մարզում։

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին «զեկուցել է Կուրսկի մարզում մեր ուժերի դիրքերի ամրապնդման և կայունացված տարածքի ընդլայնման մասին», Telegram-ում հայտնել է Ուկրաինայի նախագահը։

«Գլխավորը՝ ռուսական հարձակողական ներուժի սահմանափակումն է և մեր հեռահարությունը», - ընդգծել է Վլադիմիր Զելենսկին:

Զելենսկիի մեկնաբանությունները հաջորդում են ՌԴ ԱԳՆ-ի հայտարարություններին, որում Մոսկվան Կիևին մեղադրել է ամերիկյան արտադրության հրթիռներով Կուրսկի մարզի Գլուշկովո շրջանի առանցքային կամուրջը ոչնչացնելու համար, ինչի հետևանքով, ըստ ռուսական կողմի, «կամավորներ են զոհվել»։

«Առաջին անգամ Կուրսկի շրջանը խոցվել է արևմտյան արտադրության հրթիռային կայաններով, ամենայն հավանականության՝ ամերիկյան HIMARS-ով», - երեկ ուշ երեկոյան Telegram-ում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG