Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնում է, որ անցած գիշերը Ռուսաստանի Կուրսկի մարզում զինապահեստ ու ռազմական տեխնիկա է ոչնչացվել։
Ավելի վաղ Կուրսկի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը տեղեկացրել էր Կուրսկին մոտ գտնվող ինչ-որ օբյեկտում բռնկված հրդեհի մասին, հավաստիացնելով, որ տուժածներ չկան։