Մատչելիության հղումներ

Ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է Ստարի Օսկոլի նավթային բազային


Բելգորոդի մարզի Ստարի Օսկոլ քաղաք, արխիվային լուսանկար
Բելգորոդի մարզի Ստարի Օսկոլ քաղաք, արխիվային լուսանկար

Ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է Ռուսաստանի Բելգորոդի մարզի Ստարի Օսկոլ քաղաքի մոտ գտնվող նավթային բազային:

Հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել պահեստարաններից մեկում, հայտնել է մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ Նրա տվյալներով՝ տուժածներ չկան, կրակն արագ մեկուսացվել է։

Ստարի Օսկոլի նավթային բազան ԱԹՍ հարվածների է ենթարկվել նաև այս տարվա հունիսին։

2024-ին ուկրաինական անօդաչու սարքերի հարձակումները ռուսական նավթավերամշակման գործարանների, նավթային բազաների և նավթային տերմինալների վրա հաճախակիացել են։

BBC-ի ռուսական ծառայության հաշվարկներով՝ տարեսկզբից Ուկրաինայի զինված ուժերն առնվազն 64 անգամ հարվածել են ռուսական նավթավերամշակման գործարանների և ենթակառուցվածքների։ Reuters-ը միայն հունիս-օգոստոս ամիսներին 13 հարձակում է հաշվարկել։

Նավթի համաշխարհային գների աճի շուրջ մտահոգությունների ֆոնին ԱՄՆ-ը կոչ է արել Կիևին՝ դադարեցնել նման հարձակումները։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, սակայն, հայտարարել է, որ միայն այս կերպ է հնարավոր դադարեցնել Ուկրաինայի էներգահամակարգի վրա ռուսական հարձակումները՝ ստիպելով Ռուսաստանին վճարել նույն գինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG