Մատչելիության հղումներ

Ռուսական կողմը պնդում է՝ ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է ՌԴ սահմանամերձ գյուղերից մեկին, կա 5 զոհ


Ռուս պաշտոնյան հայտնել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքը ռուսական սահմանամերձ գյուղերից մեկում տուն է խոցել, ինչի հետևանքով զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ երկու երեխա:

Միջադեպը տեղի է ունեցել Գորոդիշչեում, որը գտնվում է Ուկրաինայի հետ սահմանից մի քանի մետր հեռավորության վրա: Կուրսկի շրջանի նահանգապետ Ալեքսեյ Սմիրնովն ասել է, որ դեպքը, ըստ երևույթին, տեղի է ունեցել copter տեսակի անօդաչու թռչող սարքից, որը տեղադրված է եղել պայթուցիկներ տեղափոխելու համար, որոնք այնուհետև նետվում են թիրախների վրա:

Ուկրաինան դեռևս չի արձագանքել միջադեպի վերաբերյալ ռուսական կողմի պնդումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG