ՈւԵՖԱ-ի որոշմամբ, Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվել է 40 հազար եվրոյով՝ Թբիլիսիում կայացած Վրաստան-Հայաստան հանդիպման ժամանակ վրացի երկրպագուների կողմից խաղադաշտ ներխուժելու, լազերային լույսեր և պիրոտեխնիկական միջոցներ օգտագործելու, ելքերը փակելու համար։
Ըստ որոշման՝ Վրաստանի հավաքականը մեկ տնային հանդիպում կանցկացնի առանց երկրպագուների։
ՈւԵՖԱ-ի որոշումը ներառում է նաև երկու տարի փորձաշրջան: Եթե երկու տարվա ընթացքում կրկնվեն նմանատիպ խախտումները, ապա Վրաստանի ազգային հավաքականն իր հաջորդ հանդիպումը կրկին կանցկացնի առանց երկրպագուների։
Մարտի 23-ին Վրաստան-Հայաստան պատասխան հանդիպումից հետո Վրաստանի հավաքականի երկրպագուները ներխուժել էին խաղադաշտ, իրեր նետել հայ երկրպագուների ուղղությամբ։