Մատչելիության հղումներ

Որպեսզի Բաքվի հետ վերջնագրերի լեզվով չխոսեն, բանակը պետք է մարտունակ լինի․ Հասանով


«Որպեսզի մեզ հետ ոչ ոք չկարողանա խոսել վերջնագրերի լեզվով, ադրբեջանական բանակը միշտ պետք է բարձր մակարդակի վրա պահպանի իր մարտունակությունն ու պրոֆեսիոնալիզմը», - այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր տեղի ունեցած կոլեգիայի ընդլայնված նիստում։

Ադրբեջանի ՊՆ-ի հրապարակած հաղորդագրության համաձայն՝ նիստի ընթացքում «վերլուծվել են պայմանական սահմանին Հայաստանի սադրանքների դեմ Ադրբեջանի ԶՈւ-ի ստորաբաժանումների ձեռնարկած հրատապ միջոցառումները»:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վալիևն իր հերթին հայտարարել է, որ «զինվորական անձնակազմի պրոֆեսիոնալիզմի մակարդակն էլ ավելի է բարձրացվել»՝ տարբեր տեսակի զորքերի ներգրավմամբ միջազգային և համատեղ վարժանքների շնորհիվ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG