Մատչելիության հղումներ

Ողջիում առաջին խեցգետնաբուծարանն են հիմնում, նախարարությունն աջակցում է, նույնիսկ արտահանել է խոստանում


Մի հայտնի արտահայտություն կա՝ «որտե՞ղ են ձմեռում խեցգետինները», պարզվում է` նաև Շիրակի մարզում։

«Ողջի գյուղում, հա՛»․ Սոս Մխիթարյանն ու Ամերիկայում բնակվող քույրը՝ Կարինե Թորոսյանն Ողջի գյուղի իրենց տանը կից հողատարածքը որոշել են վերածել խեցգետնաբուծարանի։ Որ այս ցրտաշունչ պայմաններում կսկսեն խեցգետին բուծել, թերևս ոչ մեկի մտքով չէր անցնի, բայց արի ու տես որ մտածել են ու ավելին՝ սկսել շինարարությունը։

«Առաջներում զբաղվել եմ ես, բայց ոչ մեծ մաշստաբներով, փոքր մասշատաբովը եկամուտ չի բերի», - «Ազատության»-ը ասաց Սոս Մխիթարյանը։

Եկամուտ ստանալու համար պետք է մեծ խեցգետնաբուծարան կառուցել։ Այստեղ էլ Էկոնոմիկայի նախարարության խեցգետնաբուծության զարգացման աջակցման ծրագիրն է եկել օգության։ Քույր ու եղբայր 300 մլն դրամի ներդրման պայմանագիր են կնքել նախարության հետ, որ կառուցեն - ավարտեն, հետո փոխհատուցում ստանան։


«Մոտ 183 միլիոն է նախատեսած՝ ներսի աշխատանքների համար։ Եթե վերջացնենք, կգան, կստուգեն, եթե խեցգետինը տեղում լինի, ամեն ինչ 100 տոկոս կլինի, էդ ժամանակ նոր իրենք հետ կվերադարձնեն ծախսի կեսը», - ասաց մխիթարյանը։

Նախնական հաշվարկել էին, որ 300 մլն դրամով շինարարությունը կավարտեն, բայց ընթացքում չնախատեսված ծախսեր են ավելացել։

«Սկսել ենք, ինչ գնով էլ լինի պետք է վերջացնենք», - փոխանցեց Մխիթարյանը։

Սոս Մխիթարյան
Սոս Մխիթարյան

Սա խեցգենաբուծարանի աջակցման առաջին ծրագիրն է։ Թե վերջում ինչ կստացվի, ըստ Մխիթարյանի, ամենաուշը մինչև գարուն կերևա։

Շիրակի մարզում ավստրալական կարմիր խեցգետին են բուծելու՝ տարեկան 18 տոննա։ Նրա խոսքով՝ նախարարությունը խոստացել է՝ կաջակցի, որ Ողջիում բուծված խեցգետինը նաև Եվրոպա հասնի։

Սոս Մխիթարյանը զարմացել է, որ խեցգետնաբուծարանը դեռ պատրաստ չէ, բայց նախարարությունն այն արդեն Դուբայ արտահանելու պայմանգիր է կնքել։

«Նախարարությանը կասեմ՝ մենք սկի դեռ խեցգետին չունենք, բայց հեռուստացույցով տեսել ենք, որ դուք պայմանագրեր եք կապել։ Ասեցին՝ գնում տարբեր պայմանագրեր ենք կապում, էդ մեկն էլ հետն ենք կապել, էնպես որ դուք աճացրեք, պրոբլեմ չենք ունենա», - պատմեց Մխիթարյանը։

Ողջիի խեցգետնաբուծարանում վեց աշխատատեղ է բացվելու։ Եթե ամեն ինչ իրենց նախատեսածով ստացվի, ապա ԱՄՆ-ում բնակվող քույրն էլ ընտանիքով տուն կվերադառնա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG