Նյու Յորքում՝ Մանհեթենի կենտրոնում, սպանվել է UnitedHealthcare ամերիկյան ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Բրայան Թոմփսոնը, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում անելով Նյու Յորքի ոստիկանության ներկայացուցչին։
Դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի առավոտյան ժամը 6:40-ի ահմաններում, Hilton հյուրանոցի մոտ։ Այդ օրը հյուրանոցում ընկերության ներդրողների հարցով կոնֆերանս էր նախատեսված։
Թոմսոնը տեղափոխվել է մոտակա հիվանդանոց, որտեղ էլ մահացել է։
Նյու Յորքի ոստիկանության հանձնակատար Ջեսիկա Տիշի խոսքով՝ կասկածյալը մի քանի րոպե սպասել է իր զոհին։
Կասկածյալի որոնումները շարունակվում են։ Ըստ CNN-ի՝ ոստիկանությունը 10 հազար դոլար դրամական պարգև է խոստացել է կասկածյալի մասին տեղեկությունների համար։
UnitedHealthcare-ը ԱՄՆ-ի ամենամեծ առողջապահական ապահովագրական ընկերությունն է։ Այն ծառայություններ է մատուցում տասնյակ միլիոնավոր ամերիկացիների, հայտնում է Reuters-ը։