«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ դատապարտյալ Աշոտ Կնյազյանը, «Ազատությանը» տեղեկացրեց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
«ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող ցմահ ազատազրկման դատապարտված, 1959 թվականին ծնված Ա․Կ․-ի ինքնազգացողության վատթարացման պատճառով օգոստոսի 26-ին՝ ժամը 19։05-ի սահմաններում, կանչվել է շտապօգնություն։ Ժամը 19։35-ի սահմաններում շտապօգնության անձնակազմի կողմից արձանագրվել է Ա․Կ․-ի կենսաբանական մահը», - հայտնեցին Քրեակատարողական ծառայությունից։
2003 թվականին դատարանը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովի դահլիճում ահաբեկչական գործողություն իրականացնելու գործով ցմահ ազատազրկման էր դատապարտել Նաիրի Հունանյանին, Կարեն Հունանյանի, Էդուարդ Գրիգորյանին, Դերենիկ Բեջանյանին, Վռամ Գալստյանին և Աշոտ Կնյազյանին:
Առավել մանրամասն տե՛ս այստեղ