Մատչելիության հղումներ

Նորվեգիան արգելում է ռուս զբոսաշրջիկների մուտքը երկիր


Նորվեգիա-Ռուսաստան սահման
Նորվեգիա-Ռուսաստան սահման

Մայիսի 29-ից Նորվեգիան կարգելի «ոչ առաջնային կարևորության» այցով ռուսների մուտքը երկիր։

Երկրի կառավարությունը հայտարարել է, որ արգելքը կիրառելու դեպքում հաշվի չեն առնելու նույնիսկ, թե որ երկիրն է տրմադրել Շենգենյան վիզան։

«Ռուսաստանի այն քաղաքացիներն, ովքեր կգան Նորվեգիա զբոսաշրջության, կամ ոչ կարևոր նպատակներով, կարտաքսվեն», - ասված է հայտարարությունում։

Բացառություն կարող է արվել Ռուսաստանի այն քաղաքացիների համար, ովքեր այցելում են ազգականներին, կամ Նորվեգիայում սովորելու ու աշխատելու նպատակով։

Նորվեգիայի կառավարությունը նշել է, որ այս որոշմամբ աջակցում է դաշնակիցներին ու գործընկերների, որ Ուկրաինա լայնամասշտաբ ռազմական ներխուժմանն ի պատասխան սահմանափակումներ են մտցնում Ռուսաստանի նկատմամբ։

Նորվեգիան դեռ 2022-ի գարնան է սահմանափակել ռուս զբոսաշրջիկների մուտքը երկիր, անցյալ տարվա աշնանից էլ արգել է ռուսական պետհամարանիշներով մարդատար ավտոմեքենաների մուտքի երկիր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG