Իրավապահները նոր քրեական հետապնդում են հարուցել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ։
Վարույթն առնչվում է հանցագործության 76 դրվագի։
Մինասյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, նրանից բացի, կան նաև 12 մեղադրյալներ։
Մինասյանը դեռ չի մեկնաբանել հաղորդումը։
Մանրամասներն «Ազատություն»-ը կներկայացնի ավելի ուշ։
Մինասյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել նաև 2020 թվականի մարտին՝ ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեղադրանքով։ Սակայն 2022-ի հուլիսի 7-ից Ինտերպոլը միջազգային հետախուզումը դադարեցրել է` Մինասյանի ներկայացրած դիմումի քննարկման արդյունքում: Թե ինչ փաստաթղթեր էր ներկայացրել Միքայել Մինասյանը, հստակ չէր, դրանից տեղյակ չէր անգամ դատախազությունը: Վարչապետ Փաշինյանը դեռ 2020 թվականին էր պնդել, թե Մինասյանը պետք պատասխանատվության ենթարկվի թալանի համար։