Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իրան։
Ըստ հայկական կողմի՝ Փաշինյանը հանդիպում կունենա Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:
Վարչապետը կմասնակցի Իրանի նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությանը:
Կիրակի օրը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին պաշտոնապես հաստատեց Մասուդ Փեզեշքիանին որպես նոր նախագահ և ուղղորդեց նրան կենտրոնանալ Իրանի հարևանների, այլ ոչ թե արևմտյան երկրների հետ հարաբերությունների զարգացման վրա:
69-ամյա Փեզեշքիանն հուլիսի 6-ին կայացած ընտրությունների երկրորդ փուլում հավաքեց ընտրողների ձայների ավելի քան 53 տոկոսը՝ դառնալով Իրանի հաջորդ նախագահը։ Արտահերթ նախագահական ընտրություններն Իրանում նշանակվեցին նախագահ Էբրահիմ Ռայիսիի՝ ավիավթարի հետևանքով զոհվելուց հետո։ Հունիսի 28-ին անցկացված առաջին փուլում թեկնածուներից և ոչ մեկը քվեների մեծամասնությունը չէր ստացել։
Այսօր Իրանի խորհրդարանում տեղի կունենա Փեզեշքիանի երդման արարողությունը։