Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանն ու Ռիչարդ Վերման քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերման քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը:

Ըստ հաղորդագրության՝ մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, վերջերս Կառավարության կողմից հաստատված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի իրականացման շուրջ: Վերջինիս առնչությամբ վարչապետ Փաշինյանը կարևորել է միջազգային գործընկերների աջակցությունը:

Նիկոլ Փաշինյանն ու Ռիչարդ Վերմանը նաև քննարկել են այս տարվա ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր:

Վարչապետը կարևորել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հետևողական զարգացումն ու բազմաոլորտ համագործակցության խորացումը:

Ռիչարդ Վերման շեշտել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ ամրապնդելու համագործակցությունը Հայաստանի հետ տարբեր ուղղություններով, այդ թվում՝ տեղական մարմինների և համայնքների միջև, ինչպես նաև տնտեսության, կրթության և այլ ոլորտներում:

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Հայաստան է ժամանել երեկ՝ ԱՄՆ քաղաքապետերի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների պատվիրակության առաջին պաշտոնական այցի շրջանակներում: Նա հանդիպել է նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG