Վատիկանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ և տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերջին զարգացումների մասին և վերահաստատել Հայաստանի Կառավարության հավատարմությունը Խաղաղության օրակարգին։
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը հանուն խաղաղության իր բաժին ներդրումն ունենալու հարցում վճռական է և շնորհակալություն հայտնել Սուրբ Աթոռի կողմից հայ գերիներին ազատ արձակելու շարունակական ջանքերի համար։
Վարչապետն ընդգծել է նաև Հայաստանի լիակատար աջակցությունը Սուրբ Աթոռին՝ միջազգային հարթակներում խաղաղության օրակարգի սպասարկման և այս ուղղությամբ համատեղ հանդես գալու և գործելու հարցում։
Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Հայաստանում ռեզիդենտ Առաքելական նվիրակի նշանակումը զգալի առաջընթաց կլինի բարեկամական հարաբերություններում։