Իսրայել վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր առավոտյան մեկնել է Վաշինգտոն՝ հանդիպելու նախագահական մրցապայքարը լքած Ջո Բայդենի հետ` ընդգծելով, որ անկախ նրանից, թե ով է լինելու ԱՄՆ հաջորդ նախագահը, թշնամիները պետք է իմանան, որ Իսրայելն ու Միացյալ Նահանգները միշտ միասին են։
Չորեքշաբթի նախատեսված է Նեթանյահուի ելույթը Կոնգրեսում: Ակնկալվում է, որ նա նաև կհանդիպի Քամալա Հարիսի հետ։