Մատչելիության հղումներ

Խաղաղապահները պնդում են, որ իսրայելական ուժերը ներխուժել են Լիբանանում գտնվող իրենց բազա


Արխիվ
Արխիվ

ՄԱԿ-ի խաղաղապահները պնդում են, որ իսրայելական ուժերը ներխուժել են Լիբանանում գտնվող իրենց բազաներից մեկն այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պահանջել է, որ նրանք լքեն տարածքը:

Ավելի վաղ Նեթանյահուն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին կոչ է արել ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը դուրս բերել հարավային Լիբանանից: Այնտեղ իսրայելական բանակը ցամաքային գործողություն է իրականացնում «Հեզբոլա» շարժման դեմ։

«Հեզբոլա»-ն զինված խմբավորում է և կուսակցություն, որ ներկայացված է Լիբանանի խորհրդարանում։

Վերջին օրերին այս գործողությունների հետևանքով վիրավորվել են ՄԱԿ-ի մի քանի խաղաղապահներ։ Շատ երկրներ դատապարտել են Իսրայելին՝ կոչ անելով դադարեցնել խաղաղապահների կյանքը վտանգի տակ դնելը։ Իսրայելը ափսոսանք է հայտնել տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ՝ նշելով, որ զինվորականները հարվածներ են հասցրել «Հեզբոլա»-ի (ԱՄՆ-ն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել, մինչդեռ ԵՄ-ն նրա միայն զինված թևն է ներառել իր սև ցուցակում) օբյեկտներին, որոնք մոտ են եղել ՄԱԿ-ի դիտորդական կետերին։

Նեթանյահուի խոսքով՝ ՄԱԿ-ի խաղաղապահները, մնալով սահմանի մոտ գտնվող իրենց դիրքերում, վերածվում են «Հեզբոլա»-ի պատանդների։

ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը լիբանանա-իսրայելական սահմանին տեղակայված են 1978 թվականից, և նրանց մանդատը թարմացվում է վեց ամիսը մեկ։

XS
SM
MD
LG