Մատչելիության հղումներ

Նեթանյահուն ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան է նշանակել պատմաբան Լեյթերին


Վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ-ում Իսրայելի նոր դեսպան է նշանակել պատմաբան Յեխիել Լեյթերին։ Նախկինում նա ղեկավարել է Նեթանյահուի աշխատակազմը, երբ վերջինս զբաղեցնում էր ֆինանսների նախարարի պաշտոնը։

Հաղորդվում է, որ նոր դեսպանը կսկսի աշխատել հունվարի 10-ին։

«Լեյթերը տաղանդավոր դիվանագետ է, պերճախոս հռետոր, խորությամբ հասկանում է ամերիկյան մշակույթն ու քաղաքականությունը», - X-իր էջում գրել է Իսրայելի վարչապետը։

Լեյթերը Միացյալ Նահանգներում է ծնվել, նրա որդին անցած տարի Գազայում զոհվել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG