Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ Կոլոմինա


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա, արխիվ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա, արխիվ

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, խաղաղության բանակցություններին և նրանց միջև երկարատև խաղաղության համաձայնագրի կնքմանը, «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցին ի պատասխան, հայտարարել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։

Նա ընդգծել է, որ այս օրերին, երբ Վաշինգտոնում ընթանում էր ԱՄՆ պետքարռուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, ինքը կապի մեջ է եղել Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրոմովի հետ։

«Մենք աջակցում ենք Եվրամիության և Միացյալ Նահանգների ջանքերին, որոնք գործընթացի գլխավոր միջնորդներն են։ Փորձում ենք մեր գործընկերներին մղել ճիշտ ուղի: Իսկ մեզ համար ճիշտ ուղին հարաբերությունների կարգավորումն է, քանզի այն կայունություն կբերի Կովկասում», - ասել է Կոլոմինան։

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու գործընթացում Կոլոմինան առաջընթաց տեսնում է։

«Չգիտեմ, թե այն մեզ ուր կբերի։ Բայց մենք կշարունակենք աջակցել գործընթացին, որքան կարող ենք», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG