Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը Հայաստանում է


Անդերս Ֆոգ Ռասմուսեն, արխիվ
Անդերս Ֆոգ Ռասմուսեն, արխիվ

Մեկնարկել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի այցը Հայաստան։

X-ի իր էջում Անդերս Ֆոգ Ռասմուսենը, մասնավորապես, գրել է․ - «Մեկնարկեց իմ այցը Հայաստան G7-ի և Եվրամիության դեսպանների հետ։ Հայաստանի դեմոկրատական դաշնակիցները պետք է հասկացնեն Ադրբեջանին, որ եկել է Հայաստանի հետ կայուն խաղաղության շուրջ համաձայնության գալու ժամանակը»:

Պաշտոնական Բաքուն և Երևանը մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու մասին։ Երևանը համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն է հայտնում, Բաքուն՝ պայմաններ առաջ քաշում՝ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներ պարունակող» Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, Ղարաբաղյան հարցով տարիներ շարունակ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում, վերջին օրերին էլ Հայաստանին մեղադրում հրադադարը խախտելու համար։

Երևանը հերքում է մեղադրանքներն ու հայտարարում՝ իրադրությունն էսկալացնելու խնդիր և նպատակ չունի և շարունակում է գործել խաղաղության օրակարգի սկզբունքներով՝ Բաքվին կոչ անելով խորհրդակցություններ սկսել հայ - ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման տեղի և ժամկետների վերաբերյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG