Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի գագաթաժողովի բացմանը Բայդենը խոսել է վստահ ձայնով, փորձելով ցույց տալ, որ դեռ կարող է առաջնորդ լինել․ «Ռոյթերս»


«Պուտինը ոչինչ պակաս չի ուզում, քան Ուկրաինայի լիակատար հպատակեցումը», - ՆԱՏՕ-ի գագաթաժողովի բացմանը Վաշինգտոնում երեկ հայտարարեց ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը՝ խոստանալով վճռական պաշտպանել Ուկրաինային Ռուսաստանի ներխուժումից

«Ուկրաինան կարող է և կկանգնեցնի Պուտինին, հատկապես մեր լիակատար հավաքական աջակցությամբ և նրանք ունեն մեր լիակատար աջակցությունը», - հայտարարեց նա։

ԱՄՆ-ի նախագահի խոսքերով՝ ամերիկացիների երկկուսակցական ճնշող մեծամասնությունը հասկանում է, որ՝ «ՆԱՏՕ-ն մեզ բոլորիս դարձնում է ապահով»։

81-ամյա Բայդենը խոսում էր վստահ ձայնով՝ փորձելով երկրի ներսում և դրսում դաշնակիցներին ցույց տալ, որ դեռ կարող է առաջնորդ լինել, նշում է «Ռոյթերսը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG