ՆԱՏՕ-ի դաշնակիցները սկսել են F-16 կործանիչների տրամադրումը Ուկրաինային, ինչը երկար սպասված քայլ էր Ռուսաստանի ագրեսիայի դեմ Կիևի պաշպանական կարողություններն ուժեղացնելու համար։
Դանիան և Նիդեռլանդները սկսել են կործանիչների փոխանցումը, հայտնել է Սպիտակ տունը, երբ Վաշինգտոնում ընթանում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը։
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը գագաթաժողովում հայտարարել է, որ այս ամռանը կործանիչները կթռչեն Ուկրաինայի երկնքում։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելնսկին սոցցանցում գրել է, որ F-16-ները ավելի կմոտեցնեն արդարացի և կայուն խաղաղությունը՝ ցույց տալով, որ ահաբեկչությունը պետք է ձախողվի ամենուր և ցանկացած ժամանակ։