ՆԱՏՕ-ի անդամ երկրները համաձայնեցրել են Կիևին 40 միլիարդ եվրոյի օգնությունը, այս մասին հայտնում են արևմտյան առաջատար լրատվամիջոցները։
«Ռոյթերզ» գործակալությունը, վկայակոչելով դիվանագիտական իր աղբյուրները, նշում է, որ այդ որոշումը նախատեսվում է հաստատել Վաշինգտոնում հուլիսի 9-11-ը կայանալիք Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի գագաթնաժողովի ժամանակ։
Կառույցի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ավելի վաղ կոչ էր արել ՆԱՏՕ-ի անդամ երկրներին երկարաժամկետ պարտավորություններ ստանձնել՝ երաշխավորելու տարեկան առնվազն 40 միլիարդ եվրոյի տարեկան օգնություն Ուկրաինային: Այս առաջարկի շուրջ ռազմական դաշինքի անդամների համաձայնության մասին չի հաղորդվում։