Մատչելիության հղումներ

Մահացել է ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանը

Լրացված

Ավտովթարի հետևանքով մահացել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը։ Տեղեկությունը հայտնել է Ներքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ Սահակյանի մարմինը հայտնաբերվել է ձորն ընկած մեքենայում։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն իր հերթին սոցիալական ցանցում գրել է. «Մեծագույն ցավով տեղեկացա Ազգային ժողովի պատգամավոր, «Հայաստան դաշինքի» անդամ, ՀՅԴ անդամ Մհեր Սահակյանի մահվան մասին: Անկեղծորեն խորին ցավակցությունս եմ հայտնում նրա ընտանիքին և հարազատներին»։

Մհեր Սահակյանը ծնվել է 1988թ., 2022-ից ընդդիմադիր խմբակցության անդամ էր։

Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս ցավակցել է Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ։

«Ցավով տեղեկացա ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան մասին: Ցավակցում եմ պարոն Սահակյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին», - գրել է նա Տելեգրամում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG