Վրաստանի խորհրդարանն այսօր նշանակել է նաև նախագահական ընտրությունների օրը։
Դրանք կայանալու են դեկտեմբերի 14-ին՝ նոր ընտրակարգով։
Խիստ սահմանափակ լիազորություններով օժտված նախագահին ընտրելու է հատուկ 300 հոգանոց ընտրական կոլեգիան, որի կազմում են լինելու խորհրդարանի 150 անդամները, Աջարիայի Գերագույն խորհրդի և Աբխազիայի վտարանդի խորհրդարանի, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները։
Գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի բացառել իր թեկնածության առաջադրումը։ Իշխող «Վրացական երազանք»-ն ավելի վաղ հայտարարել է, որ դեռ չունեն նախագահի իրենց թեկնածուն։