Մատչելիության հղումներ

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Իրանում՝ հուլիսի 5-ին. վաղվանից կսկսվի քարոզարշավը


Արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Իրանում կկայանա հուլիսի 5-ին։ Այս մասին այսօր Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վադիդին։

Նախարարի խոսքով՝ երկրորդ փուլ անցած երկու թեկնածուները՝ Մասուդ Փեզեշքիանը և Սաեդ Ջալիլին վաղվանցի արդեն կարող են սկսել քարոզարշավը։ Այն տևելու է ընդամենը չորս օր՝ մինչև հուլիսի 3-ը։

Ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ Արևմտյան Ադրբեջանում ծնված Փեզեշքիանը ստացել է ընտրություններին մասնակցած 25 միլիոն ընտրողներից ավելի քան 10 միլիոնի քվեները։ Նրա մրցակցի՝ պահպանողականների ճամբարը ներկայացնող Ջալիլիի օգտին քվեարկել 9 միլիոն 400 հազար մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG