Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև երկկողմ հանդիպում նախատեսված չէ, այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
ՀՀ կառավարության ղեկավարը Ռուսաստանի մայրաքաղաքում է՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
Կրեմլի խոսնակը նշել է, որ Հայաստանին կսպասեն դեկտեմբերի 25-26-ը Սանկտ Պետերբուրգում նախատեսված ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։