Մատչելիության հղումներ

Մոսկվայում մեկնարկել է Նավալնու հետ համագործակցած լրագրողների դատավարությունը


Անտոնինա Ֆավորսկայան դատարանի դահլիճում, 29-ը մարտի, 2024թ․
Անտոնինա Ֆավորսկայան դատարանի դահլիճում, 29-ը մարտի, 2024թ․

Չորեքշաբթի օրը, Մոսկվայի Նագատինո շրջանի դատարանում մեկնարկել է ռուսաստանցի չորս լրագրողների՝ Անտոնինա Ֆավորսկայայի, Սերգեյ Կարելինի, Արտյոմ Կրիգերի և Կոնստանտին Գաբովի դատավարությունը։

Լրագրողներին մեղադրում են ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու կողմից հիմնադրված և Ռուսաստանի իշխանությունների կողմից ծայրահեղական կառույց հռչակված «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» (ФБК) հետ համագործակցության մեջ։

Լրագրողներին մինչև վեց տարվա ազատազրկում է սպառնում։ Դատական առաջին նիստը ընթացել է փակ դռների հետևում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG