Մատչելիության հղումներ

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում


Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան
Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան

Ռուսաստանի կողմից առանց միջուկային մարտագլխիկի բալիստիկ հրթիռներով հարվածից հետո Կիևը Ուկրաինա - ՆԱՏՕ խորհրդի նիստ է հրավիրել, որը տեղի կունենա նոյեմբերի 26-ին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան։

«Եվ անխոս, շեշտը դրվելու է մեր պաշտպանունակության ամրապնդման, մեր օդային վահանի ամրապնդման վրա», - շեշտել է Սիբիգան։

Ուկրաինացի պաշտոնյան հավելել է, որ նման սպառազինության կիրառումը «ռուսական ագրեսիայի լուրջ էսկալացիա է, խաղաղ բնակչության համար ռիսկերի ավելացում և, իհարկե, նաև լուրջ մարտահրավեր համընդհանուր անդրատլանտյան անվտանգությանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG