Այսօր տասնյակ տաջիկներ վերադարձել են իրենց երկիր, քանի որ Ռուսաստանի իշխանությունները չեն թույլատրել նրանց մուտքը Մոսկվա։ Միգրանտ-աշխատողները «Ազատ Եվրոպա/Ազատություն» Ռ/Կ-ին ասել են, որ 5 օր շարունակ՝ հուլիսի 3-ից արգելափակված են եղել Մոսկվայում։ Ռուսաստանի իշխանությունները որևէ բացատրություն չեն տալիս։
Տաջիկստանի քաղաքացիները Ռուսաստանում խնդիրների են բախվում «Կրոկուս Սիթի» համերգասրահում մարտին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից հետո, որի հետևանքով 144 մարդ է զոհվել։ Մարտ և ապրիլ ամիսներին իրավապահները Տաջիկստանի 11 քաղաքացի են ձերբակալել ահաբեկչությանը առնչություն ունենալու կասկածանքով։