Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է Կուրսկի մարզի սահմանամերձ Գոգոլևկա գյուղը վերադարձնելու մասին։
Բնակավայրն Ուկրաինայի վերահսկողության տակ էր գտնվում անցած տարվա օգոստոսից։
Կիևը դեռևս չի հաստատել լուրը։
Ուկրաինական բանակը դեռ վերահսկում է Կուրսկի մարզի մի հատվածը։
Կիևը հույս ուներ, որ կարող է օգտագործել այդ տարածքները՝ Ռուսաստանի հետ բանակցություններում։
Այս ամսվա սկզբին այցելելով Կուրսկի մարզ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ռուսական զորքերին վերադարձնել Ռուսաստանի տարածքները, իսկ ուկրաինական բանակին կոչ արել հանձնվել։