Մատչելիության հղումներ

Մոսկվան Հայաստանում նոր ռազմական կցորդ է նշանակել


Մոսկվան Հայաստանում նոր ռազմական կցորդ է նշանակել, դեսպան Սերգեյ Կոպիրկինը գնդապետ Ալեքսանդր Գորյանովին այսօր ներկայացրել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։

Նախարարությունը տեղեկացնում է՝ Սուրեն Պապիկյանը շնորհավորել է կցորդին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։

Գերատեսչությունը հավելում է ՝ հանդիպման ընթացքում երկկողմ օրակարգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր են քննարկել։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

  • Հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են լարված մնալ։ Երեկ Ռուսաստանի նախագահը Աստանայում հայտարարել է՝ Հայաստանի հանդեպ ոչ մի արտաքին ագրեսիա տեղի չի ունեցել, այդ կերպ բացատրելով ՀԱՊԿ-ի կողմից չմիջամտելը։
  • Երևանը հայտարարել է, որ սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի միջոցառումներին, հրաժարվել է իր բաժին ֆինանսավորումը հատկացնել այդ կառույցին, տևական ժամանակ չի մասնակցում համատեղ զորավարժություններին, հանդիպումներին, բայց պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG