Մատչելիության հղումներ

Մոսկվան հաղորդում է Դոնեցկի մարզի ևս մեկ բնակավայր գրավելու մասին


Ռուսական զորքերի հրետանին Ուկրաինայում, արխիվ
Ռուսական զորքերի հրետանին Ուկրաինայում, արխիվ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է ռուսական զինված ուժերի Կենտրոնական խմբավորման կողմից Դոնեցկի մարզի Չիգարի բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին:

«Զորքերի «Կենտրոն» խմբավորման ստորաբաժանումներն ակտիվ գործողությունների արդյունքում ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Չիգարի բնակավայրը և բարելավել մարտավարական դրությունը», - ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը:

Ուկրաինական կողմը հիշյալ բնակավայրի կորստի մասին չի հաղորդում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG