Մատչելիության հղումներ

«Մոսկվան գործարքի կգնա»․ Թրամփ


ԱՄՆ-ի և ՌԴ նախագահները Ֆինլանդիայում, 2018թ․
ԱՄՆ-ի և ՌԴ նախագահները Ֆինլանդիայում, 2018թ․

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե ուկրաինական պատերազմը դադարեցնելու հարցում Ռուսաստանից լավ ազդակներ է ստանում, և կարծում է, որ «Մոսկվան գործարքի կգնա»։

Այլ մանրամասներ Սպիտակ տան ղեկավարը չի հայտնել։

Նախօրեին Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերով դիմել էր Ռուսաստանի առաջնորդին՝ հորդոելով խնայել ուկրաինացի զինվորների կյանքը Կուրսկում։

Ուկրաինական զինուժն անցած օգոստոսից հարյուրավոր բնակավայրեր էր գրավել այդ տարածքում, սակայն վերջին օրերին ռուսական զինուժն ակտիվորեն ետ է մղում ուկրաինացիներին, և մտավախություն կա, որ վերջիններս կարող են հայտնվել շրջափակման մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG