Մատչելիության հղումներ

Մոսկվան և Կիևը շարունակում են փոխադարձ օդային հարվածները՝ չնայած հրադադարի ջանքերին


Ուկրաինա - Բողոքի ակցիա Կիևում ԱՄՆ դեսպանատան դիմաց, 15-ը մարտի, 2025թ․
Ուկրաինա - Բողոքի ակցիա Կիևում ԱՄՆ դեսպանատան դիմաց, 15-ը մարտի, 2025թ․

Չնայած հրադադաի ուղղությամբ Միացյալ Նահանգների և Ուկրաինայի ջանքերին՝ ռուսական և ուկրաինական ուժերը գիշերը օդային հարվածներ են հասցրել միմյանց տարածքներին, որոնց հետևանքով ավերածություններ, զոհեր և վիրավորներ կան։

Ռուսները նաև շարունակել են մարտերը Կուրսկի շրջանից ուկրաինացի զինծառայողներին դուրս մղելու համար։ Միաժամանակ, Կիևը հերքում է, թե իր ուժերն այնտեղ շրջապատման մեջ են հայտնվել։

Անօդաչու թռչող սարքերի հարձակումների մասին են հաղորդել Ռուսաստանի Բելգորոդի, Վորոնեժի, Ռոստովի մարզերի ղեկավարները։ Առնվազն երեք մարդ է վիրավորվել Բելգորոդի մարզում, այլ մանրամասներ առայժմ չեն հրապարակվել։

Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Նիկոպոլ քաղաքում, ըստ մարզի ռազմական ղեկավարության, ռուսների կողմից հրետակոծության հետևանքով 70-ամյա կին է զոհվել։

Չեռնիգովում ռուսական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով ավերվել են հինգհարկանի շենքի վերին երկու հարկերը, տեղում աշխատում են փրկարարները, տուժածների վերաբերյալ տեղեկություններ դեռ չկան։

Ուկրաինական լրատվամիջոցները հաղորդում են նաև Կիևի մերձակայքում պայթյունների մասին, որոնք հաջորդել են անօդաչու թռչող սարքերի հնարավոր հարձակումների մասին իշխանության զգուշացմանը։




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG