Մատչելիության հղումներ

Վերադարձ սիրելի աշխատանքին. արցախցի ուսուցիչները՝ Հայաստանում աշխատելու մասին

Մադլենա Օհանջանյանն ու Տիգրան Ներսիսյանը
Մադլենա Օհանջանյանն ու Տիգրան Ներսիսյանը

Լեռնային Ղարաբաղից տեղահանված ավելի քան 500 ուսուցիչ աշխատանքի է անցել հայաստանյան դպրոցներում, ընդ որում, նրանցից շատերն աշխատում են դեռ հոկտեմբերից։

Ստեփանակերտից տեղահանված Մադլենա Օհանջանյանն ու Տիգրան Ներսիսյանն աշխատանքի են անցել Մյասնիկյան գյուղի դպրոցում։

«Դպրոցում սկսեցինք աշխատելը, արդեն կամաց-կամաց սկսեցինք հարմարվել, ու փառք Աստծո, արդեն ամեն ինչ կարգի է եկել», - ասում է Տիգրանը։
«Դպրոցում սկսեցինք աշխատելը, արդեն կամաց-կամաց սկսեցինք հարմարվել, ու փառք Աստծո, արդեն ամեն ինչ կարգի է եկել», - ասում է Տիգրանը։

Ամուսիններն Արցախում տարբեր դպրոցներում էին աշխատում՝ Մադլենան՝ գյուղում, Տիգրանը՝ Ստեփանակերտում։ Հիմա երկուսն էլ նույն դպրոցում են։

Արցախից տեղահանվելուց ավելի քան 7 ամիս անց աշխատանքի ու նաև ընդմիջումների մասին հիմա խոսում են ժպտալով, իսկ գաղթի ու Արցախում թողած տան ու այգու մասին՝ հուզված։

«Վերջին պահին փակել եմ, ու բանալին մինչ օրս պայուսակիս մեջ է, ամեն անգամ տեսնելիս լրիվ ուրիշ զգացողություններ եմ ունենում։ Նոր տեղափոխված Հայաստան՝ միշտ երազ եմ տեսնում, որ այդ բանալին գցում եմ ու նորից բացում մեր դուռը», - ասում է Մադլենան։

Ամուսինների համար Արմավիրը հիմա երկրորդ տուն է դարձել, շեշտում են՝ Արցախին չի փոխարինի, նաև շտապում ավելացնել՝ նոր բնակավայրում ու աշխատավայրում իրենց ջերմ են ընդունել, իրենք էլ փորձում են հարմարվել։

Մադլենան և Տիգրանը որպես արցախցի ուսուցիչներ ստանում են աշխատավարձի 30 տոկոսի հավելավճար։ Կառավարությունը այս աշխատանքային պայմանն առաջարկել է այն ուսուցիչներին, որոնք աշխատանքի կանցնեն մարզերում։ Աշխատանքի անցած 500 ուսուցիչներից մոտ 350-ը մարզերում են։

Երևանում հավելավճարներ չկան։ Բայց, այստեղ աշխատանքի անցած ուսուցիչներն էլ ասում են՝ ընտանիքի մյուս անդամների զբաղվածության պատճառով մարզ գնալ չեն կարող։

Մինչև 2020 թվականի պատերազմը Արցախի դպրոցներում աշխատում էր մոտ 4000 ուսուցիչ, Հայաստանում աշխատանքի անցնելու համար առայժմ գրանցվել են նրանցից մոտ 1500-ը։
Մինչև 2020 թվականի պատերազմը Արցախի դպրոցներում աշխատում էր մոտ 4000 ուսուցիչ, Հայաստանում աշխատանքի անցնելու համար առայժմ գրանցվել են նրանցից մոտ 1500-ը։

Քրիստինե Դանիելյանը Երևանի դպրոցներից մեկում քիմիա և կենսաբանություն է դասավանդում։ Ամեն օր մոտ 15 կիլոմետր է կտրում աշխատանքի հասնելու համար, աշխատավարձը բարձր չէ, բայց չի էլ պատկերացնում, որ կարող է այլ աշխատանքի անցնել։

«Էլի որ հնարավորություն լինի հաջորդ ուսումնականին՝ ուրիշ աշխատանք, թե ուսուցչություն, միանշանակ կընտրեմ ուսուցչությունը... էլի ես ամեն անգամ մտածում եմ՝ որն էր իմ սխալ կողմը, ինչ ճիշտ մոտեցում ցուցաբերեմ… ու որ ստացվում է, ես ոգևորված ժպտալով դուրս եմ գալիս», - ասում է նա։

Պատմում է, որ Արցախում շրջափակման ամիսներին հետաքրքությունից դրդված հասցրել էր ուսումնասիրել Հայաստանում ներդրված նոր չափորոշիչները, Երևանում աշխատելիս արդեն խնդիրների գրեթե չի բախվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG