Մատչելիության հղումներ

Մոլդովայի ՍԴ-ն հաստատել է հանրաքվեի արդյունքները


Մոլդովայի Սահմանադրական դատարանը հաստատել է Եվրամիությանն ինտեգրվելու հարցով անցկացված հանրաքվեի արդյունքները։

Հանրաքվեի էր դրվել Սահմանադրության մեջ եվրաինտեգրումն ամրագրելու հարցը, ինչին հավանություն է տվել քվեարկությանը մասնակցածների 50,3 տոկոսը։

Թեև հանրաքվեն իրավական ազդեցություն չունի Բրյուսելի հետ Մոլդովայի բանակցությունների վրա, ձայների նեղ շրջանակն անակնկալ էր շատ դիտորդների համար, ովքեր ավելի վճռական քվեարկություն էին սպասում նախկին խորհրդային հանրապետության եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհին:

Նախագահ Մայա Սանդուն ասել է, որ քվեարկությունը «աննախադեպ» հարձակման է ենթարկվել «հանցավոր խմբերի» կողմից, որոնք, ըստ նրա, փորձել են գնել մինչև 300 հազար ձայն տասնյակ միլիոնավոր եվրոյով՝ փորձելով «խաթարել ժողովրդավարական գործընթացը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG