Մատչելիության հղումներ

Մոդին Բայդենի հետ քննարկել է Ուկրաինա այցը


Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին օգոստոսի 26-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ուկրաինա իր այցը:

Հնդկաստանի վարչապետը օգոստոսի 23-ին այցելել է Կիև և նախագահ Վլադիմիր Զելենսկիին ասել, որ «ոչ մի խնդիր չպետք է լուծվի մարտի դաշտում»։

Բայդենին տեղեկացնելով իր ուղևորության մասին՝ Մոդին «կրկնել է Հնդկաստանի հետևողական դիրքորոշումը երկխոսության և դիվանագիտության օգտին և լիակատար աջակցություն է հայտնել խաղաղության և կայունության վաղ վերադարձին», ասվում է Հնդկաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին նշել է, որ Միացյալ Նահանգները ողջունում է «ցանկացած այլ երկրի, որը ցանկանում է օգնել» Զելենսկիին արդար խաղաղության հասնելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG