Մարտի 19-20-ը արտգործնախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Բրազիլիայում։
Ըստ արտգործնախարարության՝ Բրազիլիայում նախատեսվում է Միրզոյանի հանդիպումն իր գործընկերոջ՝ Մաուրո Վիեյրայի հետ, ապա արտգործնախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:
Այցից այլ մանրամասներ արտգործնախարարությունը չի հաղորդում։