Մատչելիության հղումներ

Միրզոյանը հուլիսի 29-ին կայցելի Կիպրոս


ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան, արխիվ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան, արխիվ

Հուլիսի 29-ին արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Կիպրոսում։

Հայաստանի արտգործնախարարության լրատվական վարչության հաղորդագրության համաձայն՝ նախատեսված է Միրզոյանի և Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։

Կիպրոսի ԱԳ նախարարի հրավերով, Արարատ Միրզոյանը կմասնակցի և ելույթով հանդես կգա Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովին:

Ծրագրված են նաև հանդիպումներ Կիպրոսի բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG