Մատչելիության հղումներ

Իրանի նոր ԱԳ նախարարը շեշտել է տարածաշրջանի նկատմամբ Թեհրանի քաղաքականության անփոփոխ մնալը


Հայաստանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել իրանցի նորանշանակ պաշտոնակցի հետ, շնորհավորել նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը։

Իրանական կողմի հաղորդմամբ՝ Աբբաս Արաղչին ասել է, որ Թեհրանը կշարունակի ավելի սերտ կապեր հաստատել Երևանի հետ և աջակցել ՀՀ տարածքային ամբողջականությանը։

Աբբաս Արաղչին «շեշտել է տարածաշրջանի նկատմամբ Իրանի քաղաքականության անփոփոխ լինելը»։

Արարատ Միրզոյանը, իր հերթին, նշել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անխախտելիության առնչությամբ Իրանի հաստատուն դիրքորոշումը:

Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին քննարկել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր՝ ընդգծելով բարեկամական կապերի, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ամուր գործընկերության հետագա ամրապնդման ուղղությամբ ջանքեր գործադրելու պատրաստակամությունը: Անդրադարձ է կատարվել առաջիկա ծրագրերին։

  • Իրանը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում հարաբերությունների շարունակական զարգացումը, հուլիսի վերջին Թեհրանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG