Մատչելիության հղումներ

Միրզոյանն ու Արաղչին քննարկել են համագործակցությունն այն ոլորտներում, որ «կարող են օգուտ բերել քաղաքացիներին»


Հայաստանի և Իրանի արտգործնախարարները վերջին 10 օրում երկրորդ հեռախոսազրույցն են ունեցել։

Արարատ Միրզոյանն X-ում գրել է, որ Աբբաս Արաղչիի հետ քննարկել են օրակարգային թեմաներ, այդ թվում՝ Հայաստան-Իրան ընդլայնված երկկողմ համագործակցությունն այն ոլորտներում, «որոնք կարող են հետագայում օգուտ բերել քաղաքացիներին»։

Չի հաղորդվում, թե ինչ ոլորտների և հնարավոր օգուտների մասին են խոսացել նախարարները։

Հեռախոսազրույցի մասին իրանական ԱԳՆ-ն ևս դեռ մանրամասներ չի փոխանցել։

Նոյեմբերի 14-ին երկու հարևան երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել էին նաև առաջիկա միջոցառումները:

Պաշտոնական Թեհրանը տևական ժամանակ պաշտպանում է Երևանի դիրքորոշումը տարածաշրջանի ապաշրջափակման հարցում և Ադրբեջանից հնչող սպառնալիքներին ֆոնին պնդում՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխություն թույլ չի տա։

Ավելի վաղ «Հայաստան-Իրան. համագործակցություն և հեռանկարներ» խորագրով փորձագիտական աշխատաժողովի ժամանակ Հայաստանում Իրան դեսպանն ընդգծել էր՝ Թեհրանը ողջունում է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, սակայն կարծում է, որ ցանկացած ապաշրջափակում պետք է իրականացվի տվյալ երկրի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության ու վերահսկողության ներքո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG