Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ:
Նախարարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ և միջազգային հարցեր, հաղորդում է Հայաստան արտաքին քաղաքականության գերատեսչության լրատվականը՝ առանց մանրամասնելու:
Մոտ տասն օր առաջ Հայաստանի արտգործնախարարը ՍԾՏՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 49-րդ հանդիպմանն իր ելույթում հայտարարեց, որ Երևանն ու Անկարան համաձայնել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ