Ալմաթիում երկրորդ օրն է՝ շարունակվում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։ Քննարկվում է «Խաղաղություն և միջպետական հարաբերություններ հաստատելու» երկկողմ համաձայնագրի նախագիծը, հայտնում է Ղազախստանի արտգործնախարարությունը։
Առաջին հադիպումը նախօրեին 4 ժամ էր տևել։
Հայաստանը պատրաստ է ոչ միայն խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ, այլև առաջ գնալ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցում, Ալմաթիում երեկ հայտարարել էր Հայաստանի արտգործնախարարը։
Ջեյհուն Բայրամովն ասել էր՝ վերջին բանակցություններից հետո կարևոր տարր է ապրիլի 19-ին ստորագրված արձանագրությունը, որով հայ - ադրբեջանական պետական սահմանի որոշակի հատվածի սահմանազատման գործընթացին սկիզբ դրվեց:
Միացյալ Նահանգները ողջունել էր Ղազախստանի առաջարկը՝ մայիսի 10-ին Ալմաթիում հյուրընկալել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներին՝ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններն առաջ մղելու նպատակով։