Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Բելգիայի փոխվարչապետ Դավիդ Կլարինվալը քննարկել են երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր:
ՊՆ-ից հայտնում են, որ Բելգիա աշխատանքային այցի շրջանակներում կայացած հանդիպմանը նախարար Պապիկյանը ներկայացրել է հայաստանյան զինված ուժերում բարեփոխումների ընթացքը և նպատակները։
Քննարկվել են նաև ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։
Պապիկյանն այսօր է մեկնել Բրյուսել։